Ինքնիշխան պետության գաղափարն այն է, որ առկա և արձանագրված սահմանների շրջանակում առկա տարածքում գործող, լեգիտիմ ու լեգալ ընտրված իշխանությունը իշխանության միակ աղբյուրն է, որը պետք է առաջնորդվի սեփական պետության շահերով ու առաջնահերթություններով:
Երբ վերոնշյալ բոլոր ցուցիչներն առկա են, սակայն առկա չէ սեփական երկրի ու քաղաքացիների շահերի հիմքով առաջնորդվելու բաղադրիչը, ապա տվյալ պետությունը ոչ միայն ինքնիշխան չէ, այլև իր նման վարքով պայմաններ է ստեղծում, որ, կախված իր վարքի բնույթից ու ձևից, հարևան երկրները նրա նկատմամբ լեգիտիմ ագրեսիա ցուցաբերելու հիմքեր ստանան ու ենթադրելի քայլեր ձեռնարկեն. Ավելին, երբեմն որոշ պետություններ՝ դիցուք, ՀՀ-ն, հետևողականորեն են սադրում նման քայլերը:
Հարավային Կովկասի ռեգիոնում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որ լեգիտիմ հիմքեր կարող է ստեղծել այստեղ առկա որոշ պետական միավորների լուծարման, միմյանց ինտեգրման և բաժանման համար:
Ալեն Ղևոնդյան